Սուեզի ջրանցքն արգելափակած նավը հանել են ծանծաղուտից

Սուեզի ջրանցքն արգելափակած նավը հանել են ծանծաղուտից

PanARMENIAN.Net - Սուեզի ջրանցքն արգելափակած Ever Given բեռնանավը հանել են ծանծաղուտից, տեղեկացնում է ծովային ծառայություններ իրականացնող Inchcape Shipping ընկերությունը։

Նավարկությունը Սուեզի ջրանցքով կարող է վերականգնվել արդեն առաջիկա ժամերին, գրում է ՌԻԱ Նովոստին՝ օպերատոր Gulf Agency Company ընկերությանը հղումով։

«Ever Given-ը հաջողությամբ հանվել է ծանծաղուտից տեղի ժամանակով 04:30-ին (Երևանի ժամանակով 06։30-ին)»,- տեղեկացրել է ընկերությունը Twitter-ի իր միկրոբլոգում։

Ըստ ընկերության տվյալների՝ առնվազն 44 նավ է սպասում իր հերթին ջրանցքի մեջտեղում, իսկ մուտքի և ելքի հատվածներում՝ առնվազն 300։ Սուեզի ջրանցքի վարչակազմն իր հերթին հայտարարել է միջադեպի վայրում հունի խորացման աշխատանքներն ընդլայնելու մասին։

Պանամայի դրոշի տակ նավարկող Ever Given բեռնանավը արգելափակել է Սուեզի ջրանցքը մարտի 23-ին՝ մտնելով Կարմիր ծովի կողմից։ Նավի վրա ավելի քան 20,000 ծանրաքաշ կոնտեյներ կա։ Նավը Չինաստանից Ռոտերդամ էր մեկնում։ Հյուսիսային ուղղությամբ ընթանալիս նավի վրա ամբողջությամբ անջատվել է էլեկտրականությունը, մեկ այլ տվյալներով՝ պատճառը ուժգին քամին էր և հզոր ավազահողմը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---