Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական աճի կտրուկ դանդաղում է ակնկալվում

PanARMENIAN.Net - ԱՄՀ-ի եւ Ղրղըզստանի Ազգային բանկի (ՂՀԱԲ) հետ համատեղ Բիշքեկում կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Թուրքմենստանի պաշտոնական մարմինների ղեկավարները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Այդ մասին նշվում է ԱՄՀ-ի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:



«Միջազգային ֆինանսական ճգնաժամը եւ համաշխարհային տնտեսությունում աճի տեմպերի դանդաղումը կազդեն Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական հեռանկարների վրա», - ԱՄՀ-ի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդը: Նա նաեւ նշել է, որ «ԱՄՀ-ը սպասում է տարածաշրջանում աճի տեմպերի կտրուկ կրճատում 2008 թվականին 6 տոկոսից մինչեւ 2 տոկոսից պակաս 2009 թվականին»:



Խորհրդաժողովի մասնակիցները միաբան էին այն կարծիքում, որ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրները գնալով ավելի ու ավելի են ենթարկվում ընդարձակվող գլոբալ ճգնաժամի ազդեցությանը, ընդ որում, առավել լրջորեն ճգնաժամի ազդեցությունը զգացվում է այն երկրներում, որոնք շատ բանով կախված են Ռուսաստանից կամ արտաքին ֆինանսավորման լուրջ պահանջ ունեն: Լրացուցիչ ճնշում կարող է առաջանալ արտագնա աշխատանքի մեկնածների վերադարձի հետ կապված:



Ինչպես նշել է ՂՀԱԲ-ի նախագահ Մարատ Ալապաեւը, տարածաշրջանում ուժեղանում է ֆինանսական հատվածի վրա գործադրվող ճնշումը, հատկապես այն երկրներում, որտեղ բանկերը արտաքին պարտավորությունների ռեֆինանասավորման լուրջ պահանջ ունեն: Ֆինանսատնտեսական պայմանների վատթարացման ֆոնի վրա շատ երկրներում կանգ է առել վարկավորման աճը եւ նկատվում է փոխատվությունների հետ կապված վնասների աճ:



Տարածաշրջանի երկրների պաշտոնական մարմինները քայլեր են ձեռնարկում ճգնաժամի հետեւանքների հետ կապված խնդիրների` լիկվիդայնության տրամադրման, կապիտալի ներհոսքի, խնդրահարույց ակտիվների լիկվիդացման եւ դեպոզիտների երաշխավորման խնդիրների լուծման ուղղությամբ: Փոխարժեքի ուղղորդումը նույնպես մի շարք երկրներին օգնում է դիմակայել լայնածավալ արտաքին շոկին եւ թույլ չտալ պահուստային հիմնադրամների կրճատում, ինչպես դա արվեց Հայաստանում:



Միեւնույն ժամանակ, տարածաշրջանի երկրները, որոնց տնտեսությունն այնքան էլ մեծ չէ, բավականաչափ պաշարներ չունեն աճը պահպանելու եւ բնակչության աղքատ խավերին աջակցելու համար: Խորհրդաժողովի մասնակիցները համաձայնվել են այն բանի հետ, որ այդ երկրների վրա ճգնաժամի ազդեցության մեղմացումը, այդպիսով, զգալի չափով կախված կլինի դոնորների աջակցության ծավալների մեծացումից:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---