Օհանյան․ Ընտրություններին կաջակցեմ Քոչարյանին, հրավերի դեպքում՝ կընդգրկվեմ նրա թիմում

Օհանյան․ Ընտրություններին կաջակցեմ Քոչարյանին, հրավերի դեպքում՝ կընդգրկվեմ նրա թիմում

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն խորհրդարանական առաջիկա ընտրություններին աջակցելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա կողմից հրավեր ստանալու դեպքում կընդունի այդ առաջարկն ու կընդգրկվի երկորդ նախագահի թիմում։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Օհանյանը։

«Ես մեծ հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և եթե Ռոբերտ Քոչարյանը այսօր որոշել է, որ պետք է քաղաքական գործընթացների մեջ լինի և մաս կազմի, միանշանակ ես կողմ եմ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը իր փորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով ցույց է տվել՝ իր ժամանակահատվածում Հայաստանը ավելի կազմակերպված է դարձել, իր ժամանակահատվածում ՀՀ անվտանգությունը ավելի բարձր հիմքերի վրա է դրվել, տնտեսությունը սկսել է զարգանալ, տուրիզմի հիմքն ինքն է դրել եւ, իհարկե, թերություններ ևս նրա ղեկավարման օրոք եղել են»,- ասել է Սեյրան Օհանյանը, փոխանցում է Yerkir.am-ը։

Միևնույն ժամանակ, Օհանյանը նշել է, որ այժմ չկան քննարկումներ՝ իրեն Քոչարյանի թիմում ընդգրկելու մասին։

Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են նշանակված։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրությունների դեպքում ինքը կմասնակցի։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---