Թուրքիայում նախկին ծովակալներ են բերման ենթարկվել՝ իշխող ԱԶԿ-ին Մոնտրոյի կոնվենցիայի հարցում քննադատելու համար

Թուրքիայում նախկին ծովակալներ են բերման ենթարկվել՝ իշխող ԱԶԿ-ին Մոնտրոյի կոնվենցիայի հարցում քննադատելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ դատապարտել են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը»՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամացնելու համար: 10 պաշտոնաթող ծովակալ բերման է ենթարկվել, գրում է Еrmenihaber-ը։

Թուրքական լրատվականները նշում են, որ հայտարարությունը տարածվել է շաբաթ ուշ գիշերը, որն առիթ է տվել հնարավոր նոր ռազմական միջամտության մասին մտածելու։

Ծովակալները կոնվենցիան անվանել են «դիվանագիտական խոշոր հաղթանակ, որով ավարտվել է Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը 1923թ. սահմանել էր ժամանակակից Թուրքիայի սահմանների մեծ մասը։ Նրանք հայտարարել են, որ թուրքական նեղուցները «աշխարհում ամենակարևոր ծովային ուղիներից են»: Զինվորականների խոսքով՝ կոնվենցիան Թուրքիայի թույլ է տվել չեզոքություն պահպանել 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Մոնտրոյի՝ 1936 թ. կոնվենցիան, որը գործում է մինչ օրս, ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրոյում խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիան է, որը ենթադրում է, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կա հստակ սահմանափակում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---