Պատգամավոր․ Բոլորս էլ գիտենք, որ Թուրքիան մեր հարևանն է, բայց կլինի՝ չբերեք, խցկեք մեր տներ

Պատգամավոր․ Բոլորս էլ գիտենք, որ Թուրքիան մեր  հարևանն է, բայց կլինի՝ չբերեք, խցկեք մեր տներ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին, ֆեյսբության իր էջում գրել է, որ բոլորս գիտենք` Թուրքիան մեր հարևանն է, բայց «չբերենք, խցկենք մեր տները»։

«Մի՜ իրարանցում, մի՜ գլուխկոտրուկ։ Իբր քարտեզ չկա, կամ ոչ մեկը չգիտի, որ թուրքը մեր հարևանն է։ Այ, դուք ասացիք, ու նոր իմացանք։ Բոլորս էլ գիտենք, որ աշխարհագրորեն մեր հարևանն է, բայց կլինի՞ չբերեք, խցկեք մեր տները։ Էդպես արեցին երիտթուրքերի ժամանակ ու ստացան։

Հա, չունենք այս պահին այլընտրանք այլ երկրի հետ հարևանության, բայց ունենք իրավունք որոշելու, թե ո՞վ պետք է մեր տուն գա»,-ասել է նա։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք», ինչը քննարկումների առարկա է դարձել։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---