ՄԻՊ. Սյունիքում ադրբեջանցիների՝ հայկական մեքենայի քարկոծումը հաստատում է անվտանգության գոտու անհրաժեշտությունը![]() 7 ապրիլի 2021 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Ադրբեջանցի զինվորականների կողմից քաղաքացիական մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հաստատում է անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը։ Ապրիլի 6-ի առավոտյան ժամը 4:00-5:00-ի սահմաններում Կապան - Երևան միջպետական ճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով մեքենայի ուղղությամբ: Տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանք՝ իր աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ: Այդ աշխատանքների շրջանակում Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի միջև ճանապարհի միջադեպի հատվածի ուսումնասիրությունը հաստատել է, որ անմիջապես այդ վայրում տեղակայված են ադրբեջանական զինվորականներ: Միջադեպի մասին տեղեկությունը ՄԻՊ-ին հաստատել է Կապանի ղեկավարը և նշել, որ մեքենան եղել է քաղաքացիական` ուղևորներով, հայաստանյան համարանիշով: «Տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգայնորեն ճանաչված իրավունքների համար իրական սպառնալիքի մասին: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների: Այս միջադեպի վերաբերյալ տեղեկություններն ակնհայտորեն հիմնավորում են Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի»,-ասվում է գրառման մեջ։ ՄԻՊ-ը հավելել է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն: Արման Թաթոյանն ավելի վաղ հայտարարել է, որ Սյունիքի մարզում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի։Նա նշել էր, որ Ադրբեջանը շարունակում է կրակոցները հայկական մի շարք գյուղերի ուղղությամբ, ուսումնասիրել են այն զինատեսակները, որոնցով առավելապես կրակում են ադրբեջանցիները: Թաթոյանն ընդգծել է, որ սահմանների որոշման գործընթացի հիմքում պետք է լինեն կարևորագույն սկզբունքներ՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն և մարդու իրավունքներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |