Մուրադով. Գերիների վերադարձ չէր նախատեսվում, թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը

Մուրադով. Գերիների վերադարձ չէր նախատեսվում, թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը

PanARMENIAN.Net - Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը, պատասխանելով այն հարցին, որ Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարում էին, թե գերիներ են վերադառնալու, բայց չվերադարձան, ասել է, որ «նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը», տեղեկացնում է «Հրապարակը»։

Թերթի թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում է հանդիպել Մուրադովին, որը պատրաստվում էր գնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։

«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանեց Մուրադովը՝ հավելելով, որ նման պայմանավորվածություն չի եղել։

Մուրադովի թիկնազորը թույլ չի տվել նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։

Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։

 Ուշագրավ
«Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով
Նախագիծը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը
Նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է