ԳՇ պետ․ Արվում է առավելագույնը` գերիների վերադարձն ապահովելու համար10 ապրիլի 2021 - 12:09 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմից հետո գերիների ու անհետ կորածների հարազատների բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, հավաստիացրել է Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նա նշել է, որ արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, «անհետ կորած համարվող զինծառայողների ճակատագրերն օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու և նույնականացնելու ուղղությամբ»։ Դավթյանն ապրիլի 9-ին հանդիպել է անհետ կորածների ու գերիների հարազատներին՝ ներկայացնելու իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին։ Անհետ կորածների ծնողներն ապրիլի 8-ի առավոտից շրջափակել էին Պաշտպանության նախարարության շենքը: Կեսգիշերին նրանց էին միացել նաև գերեվարվածների ծնողները: Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում |