Մելքումյան․ Ծառուկյանը պետք է դառնա երկրի ղեկավար

Մելքումյան․ Ծառուկյանը պետք է դառնա երկրի ղեկավար

PanARMENIAN.Net - Խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գնում է իշխանությունը վերցնելու, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար, հայտարարել է խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, փոխանցում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանում 30 տարվա ընթացքում խորհրդարանական ընտրությունների ժամանակ «արկղի մեջ թուղթ գցելով իշխանություն երբեք չի փոխվել»:

«Մենք հիմա շանս ունենք առաջին անգամ պառլամենտական երկրում պառլամենտական ընտրությունների միջոցով իշխանափոխություն անել: Սակայն եթե նախորդ 30 տարվա իրողությունները մարդկանց վստահություն չեն ներշնչում , դա նշանակում է, որ մենք զարգացում չենք ունենա: Կարծում եմ՝ ընտրության արդյունքները պետք է լինեն խիստ բալանսավորված և 50+1% ոչ մեկ չի կարող հավաքել: Եվ այս պահին հաշվի առնելով մեր քաղաքական ուժի հետագիծը՝ հիմա մեր հերթն է, գալիս ենք հաղթելու, իշխանությունը վերցնելու, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար»,- ասել է պատգամավորը:

Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ ԲՀԿ-ն հայտարարել է, որ միայնակ է գնալու ընտրապայքարի։ Ընտրություններին մասնակցելու է նաև երկրկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ըստ նախնական տվյալների՝ դաշինքով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---