Վարչապետ․ Հայտնի է 3621 զոհի ինքնություն, 321 անհետ կորած կա![]() 14 ապրիլի 2021 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների վերաբերյալ տվյալները՝ 3621 զոհ և 321 անհետ կորած։ «Այսօրվա դրությամբ, մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված 3621 զոհ ունենք, անհետ կորածների թիվը 321 է: Մեր զոհերի թվը կլինի 4000-ի կարգի՝ 50-ով պակաս կամ ավելի , ներողություն արտահայտության համար»,-ասել է նա։ Փաշինյանը նշել է նաև, որ ԴՆԹ հետազոտման փուլում գտնվող 201 մարմին կամ մասունք կա։ «Ավելի քան 100 նույնականացված մարմին կա, որ նույնականցվել են հարազատների հետ, բայց հարազատներն ինչ-ինչ պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը։ Կան հայրենակիցներ, որ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են։ Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտության արդյունքներին և իրենց ուժերով են արտերկրում ԴՆԹ հետազոտություն կազմակերպում», - ասել է նա։ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |