Ավանեսյան․ ՀՀ-ում Covid-19-ից մահացությունը միջին համաշխարհայինից ցածր է

Ավանեսյան․ ՀՀ-ում Covid-19-ից մահացությունը միջին համաշխարհայինից ցածր է

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը 1.7 տոկոս է, ինչը միջին համաշխարհայինից ցածր է։

Կորոնավիրուսից մահացության համաշխարհային միջին ցուցանիշը 2 տոկոսն է։

Նա հավելել է, որ պատվաստումները, որոնք մեկնարկել են ՀՀ-ում ապրիլի 13-ից, թույլ կտան խուսափել մահերից։

Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 205,128-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3794 դեպք կա, այլ պատճառով՝ 957։ Փաստացի բուժվողների թիվը 16,134 է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---