Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը կմասնակցի Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը կմասնակցի Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակությունը կժամանի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով։ Պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները:

Պատվիրակության կազմում է նաև Վալերի Բուայեն։ Այդ մասին նա ինքն է տեղեկացրել Twitter-ի իր միկրոբլոգում։

2011-ի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի ազգային ժողովը Վալերի Բուայեի առաջարկությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունն քրեականացնող օրինագիծը։ Օրինագիծը հետագայում ընդունվեց նաև Ֆրանսիայի սենատում։

Ֆրանսիական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ խմբակցությունների և հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի, Հանրապետության նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---