Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի զեկույցը փակ նիստում կքննարկվի

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի զեկույցը փակ նիստում կքննարկվի

PanARMENIAN.Net - 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկումը կանցկացվի փակ նիստում։ Այսպիսի որոշում է կայացվել Ազգային ժողովում։

Կողմ է քվեարկել 71 պատգամավոր, 1-ը ձեռնպահ է մնացել:

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի 97 էջից բաղկացած զեկույցը, քննիչ հանձնաժողովի մեծամասնության կողմից հաստատվել և ուղարկվել էր Ազգային ժողովի նախագահին։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է, որ քննարկումը փակ է լինելու, քանի որ զեկույցը պարունակում է գաղտնի տեղեկություններ։ Փաստաթուղթը գաղտնագրվել է, այն գտնվում է ԱԺ-ում, բոլոր պատգամավորները կարող են գնալ և մանրամասն ծանոթանալ», - հայտարարել է նա։

Նա համամիտ է եղել այն դիտարկումներին, որ հարցը հանրային հետաքրքրություն է ներկայացնում, հակառակ դեպքում չէր դառնա քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկա, բայց աշխատանքների ընթացքում պետական գերատեսչությունները մատնանշել է, որ այն պարունակում է բազմաթիվ պետական գաղտնի տեղեկություններ։

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծվել էր 2019-ին խորհրդարանի 47 պատգամավորի ստորագրության հիման վրա, իրավունքի ուժով:Այնուհետև հանձնաժողովի գործունեությունը երկարացվել էր ևս 6 ամսով։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---