Փաշինյան․ Տեր-Պետրոսյանը որոշել է փորձել ավազակապետական հեղափոխություն անել

Փաշինյան․ Տեր-Պետրոսյանը որոշել է փորձել ավազակապետական հեղափոխություն անել

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի՝ 2-րդ և 3-րդ նախագահներին ուղղված առաջրկին, հայտարարել է, թե վերջինս որոշել է փորձել ավազակապետական հեղափոխություն անել։

«Փաստորեն, միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Տեր-Պետրոսյանին նախկինում մեծ ճշգրտությամբ հաջողվել է, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն ու իշխանության պահելն է, որը խափանվել է», - նշել Փաշինյանը, գում է Aysor.am-ը:

Նա հավատացրել է, որ «ավազակապետական հեղափոխությունը» չի ստացվելու:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածով, հրապարակավ կրկնելով մարտի 25-ի իր առաջարկը, կրկին առաջարկել է Քոչարյանին և Սարգսյանին խորհրդարանական արտահերթ ընտրություններին գնալ միասնական դաշինքով։ Մարտի 25-ին տեղի էր ունեցել ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպումը, որտեղ էլ արվել էր առաջին նմանատիպ առաջարկը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---