ՀՀ-ում կորոնավիրուսի 425 նոր դեպք կա և 17 մահ![]() 6 մայիսի 2021 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 218,325-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 17 դեպք է գրանցվել, 14-ը՝ կորոնավիրուսից, 3 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4192 դեպք կա, այլ պատճառով՝ 1032։ Ապաքինվել է ևս 714 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 202,273 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 10,828 է: Այսպիսով` մայիսի 5-ին կատարվել է 3964 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1,004,873 թեստ է արվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |