ՀՀ ժամանելիս Covid-19-ի դեմ պատվաստվածները ՊՇՌ թեստ չեն հանձնի

ՀՀ ժամանելիս Covid-19-ի դեմ պատվաստվածները ՊՇՌ թեստ չեն հանձնի

PanARMENIAN.Net - Հայաստան ժամանող այն քաղաքացիները, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կունենան, ՊՇՌ թեստ չեն հանձնի։ Գործադիրի նիստում ներկայացվել է Կարանտինի մասին որոշման փոփոխությունների նախագիծը:

Ներկայացնելով նախագիծը՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ կորոնավիրուսի կանխարգելման նոր միջոցների ներդրումը հնարավորություն է տալիս վերանայելու սահմանափակումների շրջանակը։

«Այն քաղաքացիները, որոնք կունենան պատվաստման հավաստագիր, կամ «կանաչ անձնագիր», այսինքն՝ 2 դեղաչափ պատվաստանյութի ստացած կլինեն, ՀՀ ժամանելիս լրացուցիչ ՊՇՌ թեստ չեն հանձնի»,- ասել է նա։

Ըստ նախագծի՝ մինչև մեկ տարեկան երեխաների համար ՊՇՌ թեստավորման պահանջ այլևս չի ներկայացվի։

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ ՊՇՌ հավաստագիրը և «կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ:

Մի շարք երկրներ մուտքի համար արդեն իսկ պահանջում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ, մասնավորապես՝ Իսլանդիա, Իսրայել, Էստոնիա, Լեհաստան, Լիտվա, Սան Մարինո, Վրաստան, Ռումինիա, Սլովենիա, Նորվեգիա, Չեռնոգորիա: Մի շարք երկրներ էլ նախատեսում են կիրառել միջազգային ճանապարհորդների համար Covid-19-ի դեմ պատվաստումը հավաստող փաստաթղթի (վկայական) պահանջ, օրինակ՝ Դանիա, Շվեդիա, Հունգարիա, Հունաստան, Իսպանիա, Սերբիա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---