«Հազարամյակի մարտահրավերները» ընկերակցությունը որոշել է հետագայում էլ օգնել Հայաստանին

PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերները» ամերիկյան ընկերակցության տնօրենների խորհուրդը անցկացրել է ամեն եռամսյակը մեկ տեղի ունեցող իր նիստը` ԱՄՆ առաջին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահությամբ: Նիստին մասնակցել է խորհրդի նոր անդամ, գանձարանի քարտուղար Տիմոտի Գեյթները: Տնօրենների խորհուրդն իր անհանգստությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական վարչության ոլորտում առկա խնդիրների առնչությամբ: Այդ մասին ասվում է «Հազարամյակի մարտահրավերները» Ընկերակցության պաշտոնական կայքում առկա հաղորդագրության մեջ:



Հաշվի առնելով Հայաստանում ժողովրդավարական վարչության ոլորտում առկա խնդիրները` Տնօրենների խորհուրդը որոշում ընդունեց մինչեւ հունիսին սպասվող հավաքը հրատապ արտահերթ նստաշրջան հրավիրել:



Նիստի արդյունքներով որոշում ընդունվեց գյուղական ճանապարհների վերականգնման հարցում Հայաստանին օգնություն հատկացնելու չդադարեցման մասին: Բացի դրանից, ընկերակցությունը կշարունակի օգնություն ցուցաբերել ոռոգման ինֆրակառույցի վերականգնման գործում, որն օգնում է հայ գյուղատնտեսներին: Ճանապարհների ֆինանսավորման հարցը կդիտարկվի արտահերթ նիստին:



«Հազարամյակի մարտահրավերները Ֆոնդ - Հայաստան» ծրագրերի ֆինանսավորման ծավալը ընթացիկ տարում կկազմի $70 մլն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---