Քարոզարշավը կսկսվի հունիսի 7-ին և կտևի 12 օր11 մայիսի 2021 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել Հայաստանում ընտրությունների անցկացման միջոցառումների վերաբերյալ: Հանրապետությունում քվերակությունը տեղի կունենա հունիսի 20-ին, կմեկնարկի ժամը 8.00-ից: Էլեկտրոնային եղանակով քվերակությունն էլ կընթանա հունիսի 11-ից 13-ը: ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կանցկացվի հունիսի 7-18-ը՝ մինչև ժամը 24.00-ն: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև մայիսի 26-ը, կուսակցությունների, դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնել մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18.00-ն: Կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսված ժամկետը մայիսի 26-ից մինչև 30-ն է: Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում փակցվելու են մայիսի 31-ին: Թեկնածուները, կուսակցությունները կամ դաշինքների անդամ կուսակցություներն ինքնաբացարկ կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը՝ ժամը 18.00-ն: Մայիսի 10-ին ԱԺ-ն երկրորդ անգամ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակվել է 2021 թվականի հունիսի 20-ին: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |