ՀՀ-ում կորոնավիրուսի 267 նոր դեպք կա և 19 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 267 նոր դեպք կա և 19 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 267 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 220,217-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4291 դեպք կա, այլ պատճառով՝ 1050։

Ապաքինվել է ևս 674 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 206,752 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 8124 մարդ։

Այսպիսով` մայիսի 12-ին կատարվել է 3723 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,026,974 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---