Երեւանում տեղի է ունեցել «Մեկ տարի անց. Հայաստանում եւ ԱՄՆ-ում համեմատական փոփոխությունների հոգեբանությունը» մենագրության շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի է ունեցել «Մեկ տարի անց. Հայաստանում եւ ԱՄՆ-ում համեմատական փոփոխությունների հոգեբանությունը» մենագրության շնորհանդեսը: Երեք մասից բաղկացած մենագրությունում հատուկ ուշադրությունը է հատկացվում Հայաստանում 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած արմատական հասարակական-հոգեբանական փոփոխությունների վրա: Մենագրության մեջ ընդգրկված զեկույցում կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյան զուգահեռներ է անցկացնում Հայաստանում եւ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների միջեւ:



Մենագրության համահեղինակ ՌԱՀՀԿ հետազոտությունների համակարգող Սյուզաննա Բարսեղյանը նշել է, որ 2008 թվականին կայացած ընտրությունները ոչնչով չէին տարբերվում նախորդ ընտրություններից: Նրա խոսքերով, «փոփոխություններ են տեղի ունեցել հանրային մտածելակերպում, եւ հենց այդ պահին` ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում հայտնվել է առաջնորդը»: «Հայաստանում հանրային ընկալման փոփոխություն է տեղի ունեց: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասարակության այդ արթնացած մասը հիասթափություն չկրի, քանի որ այդ դեպքում նրանք կվերածվեն հասարակության պասիվ խաղացողների, իսկ մեզ անհրաժեշտ են ակտիվ խաղացողներ, ինչը ժամանակի ընթացքում կհանգեցնի նոր որակի ընդդիմության պահանջարկին», - հայտարարել է նա



Մենագրության համահեղինակ, կենտրոնի փորձագետ Արմինե Ղազարյանը մատնանշել է հայկական հասարակությունում գոյություն ունեցող որոշ հոգեբանական ստերեոտիպեր, որոնք խանգարում են երկրի առաջընթացին: Նա 2008 թվականի հետընտրական հանրահավաքները համեմատել է 1988 թվականի հանրահավաքների հետ եւ նշել, որ եթե 1988 թվականին մարդիկ պայքարում էին արդարության համար, ապա 20 տարի անց` 2008 թվականին նրանք փողոց են դուրս եկել սոցիալական խնդիրների պատճառով:



«Հայաստանի բոլոր երեք նախագահները հանդիպում են միեւնույն խաչմերուկում` 2008 թվականի մարտի 1-ին: Ցանկանում ենք մենք այդ, թե ոչ, սակայն հուզում կա հասարակության շրջանում, եւ մի օր առաջնորդ կհայտնվի, ով կկարողանա միավորել եւ ուղղորդել հոգնած, լարված հասարակությունը», - հայտարարել է նա:



Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն իր ելույթում ուշադրությունը հրավիրել է հայկական եւ ամերիկյան քաղաքական համակարգերի տարբերության վրա, եւ մատնանշել որոշ յուրահատկությունները: Համաձայն նրա հետազոտությունների, ամերիկյան եւ հայկական հասարակությունները հոգնել են իրենց պետությունների ղեկավարներից` Բուշից եւ Քոչարյանից:



Նրա խոսքերով, ԱՄՆ-ում իշխանության երեք հիմնական ճյուղերը գտնվում են հասարակության հետ միեւնույն հարթությունում, իսկ Հայաստանում ճյուղերի եւ հասարակության դիրքը բուրգ է հիշեցնում:



Նա նաեւ նշել է, որ ամերիկյան նմուշից պետք է երեք հիմնական դաս քաղել: Դա բիզնեսի եւ քաղաքականության ոլորտների տարանջատումն է, իրական քաղաքական կուսակցություններն ու ընդդիմության իրական դերը:



ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հաջողությունը Ռիչարդ Կիրակոսյանը տեսնում է ոչ միայն նրանում, որ նա ամենաերիտասարդն է ԱՄՆ նախագահների շրջանում եւ, բացի այդ, աֆրոամերիկացի է, այլ նաեւ նրանում, որ նա կարողացել է համախմբել հասարակության քաղաքականությամբ չհետաքրքրվող հատվածը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---