ՀՀ-ում կորոնավիրուսի 282 նոր դեպք կա և 16 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 282 նոր դեպք կա և 16 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 282 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220,729-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է մինչև 7257։

Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, 13-ը՝ կորոնավիրուսից, և ևս 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4314 դեպք կա, այլ պատճառով՝ 1058։

Ապաքինվել է ևս 636 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 208,100 է։

Այսպիսով` մայիսի 14-ին կատարվել է 3178 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,033,513 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---