Հայաստանում ՆԱՏՕ-ն 2009 թվականից կներկայացնի Մեծ Բրիտանիայի դեսպանությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում ՆԱՏՕ-ն 2009 թվականից կներկայացնի Մեծ Բրիտանիայի դեսպանությունը: Այդ մասին Երեւանում կայացած ՆԱՏՕ-ի երիտասարդական համաժողովի ընթացքում հայտարարել է Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը : Նրա խոսքերով, Հայաստանը հաջողությամբ համագործակցում է Դաշինքի հետ: «Հատկապես դա վերաբերում է Հայաստան-ՆԱՏՕ գործողությունների անհատական ծրագրին (IPAP), որի շրջանակներում մենք արդեն բավականին զգալի փոփոխություններ ենք տեսնում երկրի զինված ուժերում: Դաշինքը նաեւ բարձր է գնահատել Կոսովոյում հայ խաղաղարարների մասնակցությունը, եւ մենք հույս ունենք, որ Աֆղանստանում նույնպես հայկական ստորաբաժանումը կկատարի իր առաջադրանքը», - ընդգծել է բրիտանացի դիվանագետը: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ որոշ ոլորտներում IPAP-ի նախատեսած բարեփոխումներն իրականացվում են ոչ այնքան արագ, ինչքան ցանկալի կլիներ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---