Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը Սյունիքում

Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը Սյունիքում

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցում քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը՝ Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը հղումով։

Երկու երկրի ղեկավարները քննարկել են նաև Բելառուսում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, կարծիքներ փոխանակել օրակարագի ակտուալ հարցերի, առկա մարտահրավերների և սպառնալիքների շուրջ։

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այն կայանալու է մայիսի 19-ին՝ Դուշանբեում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---