Գրիգորյան․ Անկլավների հարցին որևէ մեկը հստակ պատասխան տալ չի կարող՝ պետք է բանակցվի

Գրիգորյան․ Անկլավների հարցին որևէ մեկը հստակ պատասխան տալ չի կարող՝ պետք է բանակցվի

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերին, հայտարարել է, որ փաստաթղթի շուրջ քննարկումները դեռ չեն սկսվել։ Նա նշել է, որ մինչև ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները դուրս չգան ՀՀ ինքնիշխան տարածքից, փաստաթուղթը չի կարող քննարկվել։

Պատասխանելով այն հարցին, թե հնարվոր է, որ փաստաթղթով ՀՀ գյուղեր, անկլավներ անցնեն Ադրբեջանին՝ Գրիգորյանն ասել է, որ այդ հարցին որևէ մեկը հստակ պատասխան տալ չի կարող։

«Բացառել-չբացառելը կարևոր չէ։ Մենք էլ Արծվաշենի անկլավ ունենք։ Եթե այդպիսի բան լինի, մենք էլ ստանալու ենք Արծվաշենի անկլավը։ Բայց մենք չգիտենք ինչպիսի պայմանավորվածության ենք գալու»,-ասել է նա։

ԱԽ քարտուղարը նշել է, որ պետք է բանակցվի, թե ինչ ենք անելու, ինչիպիսի հստակ սահմաններ ենք ունենալու։

«Դրա համար ենք ուզում, որ եռակողմ լինեն այդ բանակցությունները։ Ադրբեջանն առաջարկում է, որ գործընթացը երկկողմ լինի»,-ասել է նա՝ հավելելով, որ դա երկարատև գործընթաց է, տարիներ են պահանջվելու։

ԱԽ քարտուղարն ասել է, որ սահմանազատումը նաև ՀՀ շահերից է բխում, քանի որ, ըստ նրա, «դա թույլ կտա բացառել նման դեպքերը և անվտանգության որոշակի երաշխիքներ կստեղծի»։

Նա ասել է, թե ոչ ոք իրենց չի ստիպում փաստաթուղթ ստորագրել։ Գրիգորյանը նշել է, թե հանրությանը փորձում են ներկայացնել, թե գործընթացն արդեն սկսվել է, բայց դեռևս խոսքը միայն աշխատանքային խմբերի ստեղծման մասին է։

Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---