Մարուքյանը պահանջում է ԱԽ արտահերթ նիստ հրավիրել

Մարուքյանը պահանջում է ԱԽ արտահերթ նիստ հրավիրել

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պահանջում է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունի զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք, հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝ անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ», - ասվում է գրառման մեջ։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---