ԱԺ հանձնաժողովների փակ նիստում կքննարկվի իրավիճակը սահմանին

ԱԺ հանձնաժողովների փակ նիստում կքննարկվի իրավիճակը սահմանին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ժամը 15:00-ին տեղի կունենա Պաշտպանության և անվտանգության հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստ։

Քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակը, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---