Գրիգորյան․ Ապաշրջափակման հարցով կոնտակտներն ընդհատվել են, միջանցքային հարցեր չենք քննարկելու 1 հունիսի 2021 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, ՀՀ-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանն Ազգային ժողովում ճեպազրույցում տեղեկացրել է, որ ապաշրջափակման հարցով վերջին շրջանում կոնտակտներն ընդհատվել են։ «Այս աշխատանքներն արդյունավետ կլինեն ու արդյունք կտան, եթե ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն։ Այս իրավիճակում ու սահմանում այս իրադրության պայմաններում ես չեմ կարծում, որ կոնստրուկտիվ է աշխատանքն այդ հարթակում, այդ իմաստով վերջին շրջանում կոնտակտներն ընդհատվել են», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Նա հավելել է նաև, որ գաղտնի փաստաթուղթ չի կարող լինել։ Գրիգորյանը վստահեցրել է՝ միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել ու չի քննարկելու, ու հնարավոր էլ չի քննարկել նման հարց։ «Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք՝ կրկին վստահեցնում եմ՝ դա բացառվում է իմ քննարկումների օրակարգում», - ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը։ Ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում առավել տեսանելի են համարվում Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանց միջոցով հավասար պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները։ Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով բանակցվող տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում կան լավ արդյունքներ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |