Տեր-Պետրոսյանը հրաժարվել է Փաշինյանի՝ բանավիճելու առաջարկից

Տեր-Պետրոսյանը հրաժարվել է Փաշինյանի՝ բանավիճելու առաջարկից

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը նրա անունից մերժել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի բանավեճի առաջարկը՝ նշելով, որ Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի։

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ.

նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»,-ասվում է Մուսինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Փաշինյանն Ապարանում իր համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է, որ բանավեճի է հրավիրում ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ հայտարարելով, թե հեշտ է «փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել»։

Նա նշել էր, որ ընտրություններին ընդառաջ՝ հունիսի 18-ին, մեծ բանավեճ է լինելու, և սպասելու է նախկին նախագահներին ուղիղ եթերում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---