Հարությունյանը ՀՀ-ում ՌԴ սահմանապահ վարչության պետի հետ քննարկել է սահմանագոտու որոշ հատվածների ականազերծումը

Հարությունյանը ՀՀ-ում ՌԴ  սահմանապահ վարչության պետի հետ քննարկել է սահմանագոտու որոշ հատվածների ականազերծումը

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն։

Այցելության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրության, ինչպես նաև սահմանագոտու որոշ հատվածների ականազերծման հետ կապված հարցեր։

Հարությունյանը սահմանապահ վարչության պետի ուղեկցությամբ շրջել է ՌԴ սահմանապահ ծառայության վարչության թանգարանում, ծանոթացել ռուս սահմանապահների կողմից Հայաստանի սահմանների պաշտպանության պատմության ցուցադրություններին, հարգանքի տուրք մատուցել երկու բարեկամ ժողովուրդների միասնությունը խորհրդանշող հուշարձանին։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---