Covid-19-ի դեմ 55,557 պատվաստում է արվել

Covid-19-ի դեմ 55,557 պատվաստում է արվել

PanARMENIAN.Net - Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 13-ի դրությամբ` կատարվել է 55,557 պատվաստում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Պատվաստումային գործընթացը շարունակվում է. դրանք իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին, շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ն:

Պատվաստավելու համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները, պատվաստումներն անվճար են։

«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---