Քոչարյան․Եթե մարդ ինքն իրեն չի կարողանում կառավարել, ինչպես կարող է երկիր կառավարել16 հունիսի 2021 - 19:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, Արթիկում ընտրողների հետ հանդիպմանը խոսելով գործող իշխանության մասին, ասել է, եթե մարդ ինքն իրեն չի կարողանում կառավարել, ինչպես կարող է մի ամբողջ երկիր կառավարել: Նա նշել է, որ 2018-ին իշխանության եկած մարդիկ արժեզրկել են ամբողջ պետական համակարգը, իսկ կադրային ռեսուրսը զրոյական մակարդակի վրա է: Անդրադառնալով տարաբեր ոլորտներում ղեկավարների հաճախակի փոփոխություններին՝ Քոչարյանն ասել է, որ այդպես հնարավոր չէ երկիր կառավել՝ մինչև մարդ ծանոթանում է իր պարտականություններին, ստանձնում է պարտավորությունները, նրան արդեն փոխում են՝ ոչ հասնցնում է մի բան անել, ոչ ինչ-որ խոստում կատարել։ «Անվտանգության լրջագույն սպառնալիքներ ունեցող երկրում 3 տարում ԱԱԾ 5 ղեկավար է փոխվել, չհայտատարված պատերազմի մեջ գտնվող երկրում 4 նշանակում է եղել Գլխավոր շտաբում։ ԱԳՆ գոյություն չունի՝ շենքը կա, մարդիկ գնում, գալիս են, բայց կառույցը չի գործում», – ասել է Քոչարյանը: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |