Ամերիկացի իրավաբանները հայ մասնագետներին սովորեցնում են պայքարել ընտանիքում բռնության դեմ16 մարտի 2009 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ընթանում է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի կազմակերպած կոնֆերանսը «Ընտանեկան բռնության քրեական հետապնդումը եւ զոհերի պաշտպանությունը» թեմայով: Կոնֆերանսի աշխատանքին մասնակցում են դատախազներ Սթիվեն Քեսսլերը (ԱՄՆ դեսպանատուն, Եր-ան), Առլին Մարգարյանը (Բրուքլին, Նյու Յորք), Վանդա Լյուչիբելլոն (Բրուքլին, Նյու Յորք) եւ սոցիալական ծառայող Քրիստին Մատթիասը (Բրուքլին, Նյու Յորք): Հայկական կողմից կոնֆերանսին մասնակցել են դատավորներ, դատախազներ, ոստիկաններ, ՀՀ արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, ՀՀ Ազգային Ժողովի քաղաքացիական իրավունքների բաժնի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության հիմնադրամի, ԵԱՀԿ եւ ՀՀ-ում Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի ներկայացուցիչներ: Ամերիկացի եւ հայ պաշտոնյաները քննարկել են իրենց երկրների մոտեցումները ընտանեկան բռնության բոլոր դրսեւորումների դեմ պայքարում, տուժողների պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաեւ ընտանեկան բռնությանն առնչվող հանցագործությունների քննության, տուժողների կողմից ցուցմունք չտալու դեպքում քրեական հետապնդման իրականացմանը վերաբերող հարցեր: Կոնֆերանսի աշխատանքները բացել է ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը: Իր ելույթում նա նշել է, որ թեպետ ԱՄՆ-ում վիճակագրական տվյալները անհանգստացնող են, այնուամենայնիվ, լուրջ առաջընթաց է արձանագրվել վերջին քսան տարվա ընթացքում: Դեսպանը հայ պաշտոնյաներին կոչ է արել անելու հնարավորը ընտանեկան բռնությունը նվազեցնելու եւ զոհերին օգնություն տրամադրելու հարցում: Ընտանեկան բռնության վերաբերյալ կոնֆերանսը միայն մեկն է այն բազմաթիվ միջոցառումներից, որոնք կազմակերպվել են Հայաստանում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից` ՀՀ իրավապահ եւ դատական մարմինների համար: 2008թ. ընթացքում դեպարտամենտը հայ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների եւ փաստաբանների համար կոնֆերանսներ է անցկացրել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, կոռուպցիայի քրեական հետապնդման, ֆինանսական հանցագործությունների քննության, մրցակցային դատավարությունում ապացուցման կանոնների, ՀՀ իրավունքի եւ դատական նախադեպի զարգացման վերաբերյալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |