«Գազպրոմ Արմենիան»՝ Փաշինյանին․ Ներգրավված չենք նախընտրական գործընթացներում

«Գազպրոմ Արմենիան»՝ Փաշինյանին․ Ներգրավված չենք նախընտրական գործընթացներում

PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին՝ նշելով, որ չի մասնակցում նախընտրական գործընթացներին։

Ավելի վաղ Փաշինյանը, Վայոց Ձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն իրականացնելիս, անդրադարձել էր տարածված լուրերին, թե «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներին «ստիպում են» քվեարկել ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապաքաղաքական կառույց է և որևէ ձևով ներգրավված չէ նախընտրական գործընթացներում», - մեկ նախադասությամբ արձագանքել է ընկերությունը, տեղեկացնում է Verelq-ը։

Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել նաև օտարերկրյա կապիտալով մեկ այլ ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հասցեին, որը նույնպես խոշոր հարկատուներից է։

Հունիսի 15-ին Փաշինյանը հայտարարել էր, թե տեղական այն օլիգարխները, որոնք «փայ ունեն» կոմբինատից, առաջիկայում զրկվելու են դրանից։ Նա ասել էր, թե լսել է, որ պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը զգուշացրել է, թե ով գնա Փաշինյանի հետ հանդիպումների, աշխատանքից ազատվելու է։ Կոմբինատի գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը պատասխանել էր այդ հայտարարությանը` նշելով, որ դրա վերաբերյալ համապատասխան դիմում է ներկայացնելու իրավասու մարմիններին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---