ՄԻՊ-ը Փաշինյանին ՄԻԵԴ միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու մասին նամակ է հղել

ՄԻՊ-ը Փաշինյանին ՄԻԵԴ միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու մասին նամակ է հղել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված գրավոր նամակով բարձրացրել է Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ: Այդ մասին ՄԻՊ-տ տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նամակում նշվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կառավարությանը կտրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:

«Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.

1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,

2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված,

3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,

4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,

5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ նույնը վերաբերում է ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի:

Ավելի վաղ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ Սյունիքում հայկական գյուղերի անմիջական հարևանությամբ կամ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանցի զինված ծառայողների (նաև դրշոներ ու ցուցանակներ) առկայությունը կամ նրանց ցանկացած տեսակի տեղաշարժ, կոպտորեն ոտնահարում են բնակիչների սեփականության իրավունքը, Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սյունիքի մարզի սահմանային Շուռնուխ գյուղի 12 տուն անցնում է ադրբեջանական կողմին՝ ըստ Ադրբեջանի ԽՍՀ քարտեզի։ 44-օրյա պատերազմից հետո ուղիղ սպառնալիքներ են առաջացել Կապանի օդանավակայանի, հարևանությամբ գտնվող բնակավայրերի, միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---