Շարմազանով․ Ազգային ընդդիմությունն առաջին իսկ փուլում 50+1 ձայն կունենա

Շարմազանով․ Ազգային ընդդիմությունն առաջին իսկ փուլում 50+1 ձայն կունենա

PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ հունիսի 20-ի ընտրություններով ազգային ընդդիմությունն առաջին իսկ փուլում 50+1 ձայն կունենա։

«Ես երկրորդ փուլ չեմ տեսնում»,-ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ գործող «կապիտուլյանտ իշխանությունն արդեն երկար ժամանակ է՝ ՀՀ-ում իշխանություն և ժողովրդի մեծամասնության վստահությունը չունի»։

«Էն 60 տոկոսը, որն իրենք ասում են, նույնիսկ դրա կեսը չունեն: Բոլոր քաղաքներ իրենց հետ դրսից մարդ են տանում, տեղացի մարդ գրեթե չկա: Ես չեմ բացառում, որ էս մեկ, երկու օրվա ընթացքում Ալիևը նրան կարող է հերթական օգնության ձեռքը մեկնել: Ալիևը սարսափում է, որ ՀՀ-ում ազգային ուժեր կարող են գալ իշխանության, բայց այդ ուժերը գալու են: Այդ ուժերի մեջ լինելու է «Պատիվ ունեմ» դաշինքը», - նշել է նա:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---