Լեւոն Արոնյանն առաջատար դիրքում է շախմատի «Ամբեր-2009»18-րդ մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը մարտի 14-ին Նիցցայում (Ֆրանսիա) մեկնարկած շախմատի «Ամբեր-2009» 18-րդ մրցաշարի երկրորդ փուլից հետո ռուս շախմատիստ Ալեքսանդր Մորոզեւիչի հետ միասին առաջատար դիրք է զբաղեցրել: Երկրորդ փուլում Արոնյանը հանդիպել է հունգարացի շախմատիստ Պետեր Լեկոյին` վերջինից պարտություն կրելով, եւ հաղթանակ տանելով արագ շախմատ պարտիայում: Հիշեցնենք, որ առաջին փուլում Արոնյանը հանդիպել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկին եւ երկու մրցաշարում էլ հաղթանակ տարել: Երկու փուլից հետո Արոնյանը երեք գումարային միավորով առաջատարի դիրքը կիսում է ռուս շախմատիստ Ալեքսանդր Մորոզեւիչի հետ:



Այսօր «Ամբեր-2009»-ի 3-րդ փուլում Լեւոն Արոնյանն ուժերը կչափի ԱՄՆ ներկայացուցիչ Գատա Կամսկու հետ:



Դրությունը երկու փուլից հետո. Լեւոն Արոնյան(Հայաստան),Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)` երեքական միավոր, Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 2,5-ական միավոր, Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Սերգեյ Կարյակին (Ուկրաինա), Պետեր Լեյկո (Հունգարիա), Վեսելին Տոպալով (Բուլղարիա)` 2-ական միավոր, Գատա Կամսկի (ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)` 1,5-ական միավոր, Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Վան Յուէ (Չինաստան)` 1-ական միավոր:



Նշենք, որ այս տարի «Ամբեր»մրցաշարն իր գոյության ողջ պատմության ընթացքում ամենաբարձր վարկանիշն ունի: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 216 հազար եվրո:

Խաղարկային օրերն են մարտի 14-ը, 15-ը, 16-ը, 17-ը,19-ը, 20-ը, 21-ը, 22-ը, 24-ը, 25-ը եւ 26-ը: Հանգստյան օրերն են մարտի 18-ը եւ 23-ը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---