Հայաստանում կանցկացվեն Բուլղարիայի մշակութային օրեր

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի ԱԳ փոխնախարար Միլեն Կերեմեդչիեւի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-բուլղարական համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:



Փոխնախարարներ Կիրակոսյանն ու Կերեմեդչիեւը նշեցին, որ երկու երկրների միջեւ հաստատված են բարեկամական հարաբերություններ. քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է, աշխույժ է առեւտրատնտեսական փոխգործակցությունը, հստակ քայլեր են ձեռնարկվում մշակութային ոլորտն ակտիվացնելու ուղղությամբ: Այդ համատեքստում զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ այս տարվա մայիսի 29 - հունիսի 6-ը Հայաստանում կանցկացվեն Բուլղարիայի մշակութային օրեր:



Զրուցակիցներն անդրադարձան նաեւ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամին եւ դրա հետեւանքները մեղմելուն ուղղված քայլերին: Փոխնախարար Կերեմեդչիեւը ներկայացրեց ճգնաժամի հետեւանքով Բուլղարիայում ստեղծված իրավիճակը եւ դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Հյուրի խնդրանքով փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---