Ծառուկյանը քվեարկել է հանուն անվտանգ հայրենիքի, հզոր ու բարգավաճ Հայաստանի

Ծառուկյանը քվեարկել է հանուն անվտանգ հայրենիքի, հզոր ու բարգավաճ Հայաստանի

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Առինջի 29/29 ընտրատեղամասում քվերարկելուց հետո ասել է, որ քվեարկել է հանուն անվտանգ հայրենիքի, հզոր ու բարգավաճ Հայաստանի։

Նա կրկին բացառել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, գրում է Panorama.am-ը։

Լրագրողի ճշտմանը, թե արդյո՞ք գործարար Խաչատուր Սուքիասյանը կարող է ամեն դեպքում ազդել նրա վրա Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հարցում՝ Ծառուկյանը ծիծաղել և ասել է․ «Դու քո ասածին հավատո՞ւմ ես, Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի։ Ծառուկյանին տարան, ձերբակալեցին, չկարողացան Ծառուկյանի վրա ազդել։ Դրանք անիմաստ, դատարկ խոսակցություններ են»։

Իսկ թե ինչպիսի Հայաստանում կարթնան վաղը կամ արդյո՞ք կգոհացնեն Ծառուկյանին ընտրությունների արդյունքները՝ ԲՀԿ առաջնորդն ասել է․ «Այսօր ժողովուրդը քվեարկում է ում օգտին ցանկանում է։ Ընտրողներն են որոշում իրենց ապագան։ Ամեն մեկը ներկայացրել է իր ծրագիրը, որոշողը ժողովուրդն է, ժողովրդի ցավը տանեմ, ոնց գտնում է նպատակահարմար, ում հետ հույս է կապում, նրան էլ իր ձայնը տալու է»։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---