Տեր-Պետրոսյանը քվեարկել է և լուռ հեռացել

Տեր-Պետրոսյանը քվեարկել է և լուռ հեռացել

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը` քվեարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Տեր-Պետրոսյանն ընտրատեղամաս էր գնացել մենակ։

Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ «լռության օր է»։ Առաջին նախագահը նստել է մեքենան և հեռացել։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---