Բաբաջանյան․ Անձնապես ինձ համար արտահերթն ավարտ չէ, այլ սկիզբ

Բաբաջանյան․ Անձնապես ինձ համար արտահերթն ավարտ չէ, այլ սկիզբ

PanARMENIAN.Net - «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներին, հայտարարել է, որ անձնապես իր համար նախօրեին կայացած ընտրությունն ավարտ չէ, այլ սկիզբ:

Նա նշել է, որ Հայաստանում անցկացվել է ժողովրդավարական ընտրություն, որտեղ ապահովվել է քվեարկության ազատությունը:

«Ուստի հետընտրական զարգացումներով արդյունքի վերանայման որևէ փորձ կլինի ոտնձգություն Հայաստանի կայունության, պետական վերականգնման հրամայականի, հասարակական համերաշխության դեմ, այլ կերպ ասած՝ կլինի ներքին գրոհ Հայաստանի դեմ:

Կարևոր է հանդարտ, սառը գնահատել իրավիճակը և պատրաստվել համառ ու հետևողական աշխատանքի, որովհետև քաղաքականությունը չի լինում այլ կերպ, քաղաքականությունը չի կարող լինել երաշխավորված հաջողությունների շղթա, հետևաբար դրանում հաջողություն չի կարող լինել այն ուժի համար, որը պատրաստ չէ անհաջողության ու դրանից համարժեք եզրահանգումների»,-ասվում է գրառման մեջ:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Քրիստոնեա-ժողովրդավարակա կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին համատեղ անցած ճանապարհի համար և իր կուսակից գործընկերներին՝ անձնվեր աշխատանքի համար:

«Շնորհակալ եմ մեր օգտին քվեարկած բոլոր հայրենակիցներին՝ այս դժվար և բարդ ժամանակահատվածում ժողորդավարների մեր դաշինքին աջակցելու համար:

Անվիճելի հաղթանակի և համազգային արհարվիրքից հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացները անշրջելի դարձնելու համար շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր գործընկերներիս»,-ասվում է գրառման մեջ:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---