Առայժմ հայտնի չէ, կժամանի արդյո՞ք Ալի Բաբաջանը Երեւան ՍԾՏՀ ԱԳՆԽ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները բարելավման ճանապարհին են գտնվում: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող խնդիրները շատ ավելի լուրջ են հայ-թուրքական խնդիրներից:



Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ ասել, որ առայժմ հայտնի չէ, արդյո՞ք ինքը ներկա կգտնվի ապրիլի 16-17-ը Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ խորհրդի գագաթնաժողովին: «ՍԾՏՀ գագաթնաժողովի աշխատանքին թուրքական պատվիրակության մասնակցության համար ոչ մի խոչընդոտ չկա, սակայն այդ նույն ժամանակ ես պետք է մասնակցեմ Պակիստանի վերաբերյալ Ճապոնիայում կայանալիք հանդիպմանը», - ընդգծել է Բաբաջանը, գրում է թուրքական «Zaman» թերթը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---