Արոնյանը հաղթել է Կառլսենին և գլխավորում է Goldmoney Asian Rapid-ի աղյուսակը

Արոնյանը հաղթել է Կառլսենին և գլխավորում է Goldmoney Asian Rapid-ի աղյուսակը

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը գլխավորում է արագ շախմատի Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարը: Նա 7 միավոր է վաստակել և Դին Լիժենի հետ կիսում է 1-2 տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջինն է:

6-րդ տուրում Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։

10 պարտիայից 4-ում Արոնյանը հաղթել է, իսկ 6-ում՝ ոչ ոքի խաղացել:

Հունիսի 28-ին կկայանան մրցաշարի 11-15-րդ տուրերը, որից հետո 1-8-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կանցնեն հաջորդ փուլ։ Մրցաշարի հաղթողը կորոշվի նոկաուտ համակարգով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---