ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք և 4 մահ

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք և 4 մահ

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224,967-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կրոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4514 դեպք կա, այլ պատճառով՝ 1099։

Ապաքինվել է ևս 73 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,718 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2636 մարդ:

Հունիսի 28-ին կատարվել է 3477 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,181,291 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---