«Հայաստան» դաշինքի դիմումը մուտքագրվել է ՍԴ

«Հայաստան» դաշինքի դիմումը մուտքագրվել է ՍԴ

PanARMENIAN.Net - Ընտրությունների արդյունքների վերաբերյալ «Հայաստան» դաշինքի դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան։

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ դրանք անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմումը Սահմանադրական դատարանում գրանցվել է հուլիսի 2-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

Ժամը 10։40-ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ ընտրություններին մասնակղցած «Պատիվ ունեմ» դաշինքը ևս մտադիր է ընտրությունների արդյունքների հետ կապված դիմում ներկայացնել ՍԴ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---