Eurowings-ը Երևան-Քյոլն երթուղով չվերթեր կիրականացնի

Eurowings-ը Երևան-Քյոլն երթուղով չվերթեր կիրականացնի

PanARMENIAN.Net - Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը օգոստոսի 6-ից Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր կմեկնարկի:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Wizz Air ավիաընկերությունը հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթեր: Դրանք կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---