Մարկ Գրիգորյան․ ՀՀ-ում տրված AstraZeneca-ի QR կոդը ԵՄ-ում չեն ճանաչում![]() 7 հուլիսի 2021 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայտնի լրագրող և հաղորդավար Մարկ Գրիգորյանը, պատմելով արտերկիր մեկնելու իր մտադրության մասին, ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչ բյուրոկրատական քաշքշուկի մեջ է ինքն ընկել, քանի որ պարզվել է, որ ՀՀ-ում ստացած AstraZeneca պատվաստման QR կոդը Եվրոպայում չեն ճանաչում։ «Որոշել էի մեկնել Նորվեգիա՝ դստերս և թոռներիս մոտ։ Նորվեգիան ընդունում է պատվաստվածներին։ Բայց․․․ Բայց դա պետք է լինի Եվրոպայում ճանաչված պատվաստում։ Կարծես թե, ի՞նչ խնդիր։ AstraZeneca-ն Աֆրիկայում էլ է AstraZeneca։ Պարզվեում է, որ ոչ։ Հայաստանում ստացած QR կոդը Եվրոպայում չեն ճանաչում։ Կարծես թե , հարցը հեշտ լուծում ունի (չէ որ AstraZeneca-ն Անտարկտիդայում էլ է․․․), և ես զանգահարեցի ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն։ «Թեժ գծի» հեռախոսները չեն պատասխանում։ Օգտվելով այն հանգամանքից, որ ճարտարապետության թանգարանը, որտեղ ես աշխատում եմ, գտնվում է առողջապահության նախարարության հետ նույն շենքում, ես դիմեցի այնտեղ (ինչպես ինձ ասացին՝ «թեժ գծի» աշխատակիցները սուրճ էին խմում)։ Ինձ տվեցին Armed eHealth ընկերության հեռախոսահամարը, որն էլ տրամադրում է այդ QR կոդերը (որոնք, ինչպես պարզվեց, հազիվ թե ինչ-որ մեկին հետաքրքրում են)։ Դրան հաջորդեց սովորական բյուրոկրատական ընթացքը՝ ընկերությունից ինձ ուղարկեցին ԱՆ, այնտեղից չգիտես ինչու լաբորատորիա (ի՞նչ լաբորատորիա), իսկ լաբորատորիայից՝ Armed և առողջապահության նախարարություն։ Շրջանն ամբողջացավ։ Իսկ երբ դա տեղի ունեցավ, ինձ խորհուրդ տվեցին դիմում գրել առողջապահության նախարարին։ Կեցցե՛ նոր բյուրոկրատիան»,-գրել է նա։ Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ` կատարվել է 88,164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66,491, երկրորդ դեղաչափ` 21,673։ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Photo. Reuters ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |