ՀՀ-ն 50 հազար Johnson & Johnson, 300 հազար Novavax պատվաստանյութ կստանա 9 հուլիսի 2021 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Աշնանը Հայաստանը կունենաJohnson & Johnsonընկերության արտադրության մոտ 50,000 պատվաստանյութ։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ պատվաստանյութը մեկ դեղաչափով է օգտագործվում։ Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ-ն կստանա նաև 300,000 դեղաչափ Novavax ընկերության պատվաստանյութ, որն օգտագործվում է երկու դեղաչափով, գրում է Aysor.am-ը։ Ավանեսյանը հավելել է, որ ՀՀ-ում վերջին 2-3 ամիսների ընթացքում համաճարակային իրավիճակը բավական կառավարելի է։ «Պետք է անենք ամեն բան, որ կանաչ գոտում լինելու փաստը պահպանվի և առաջիկայում ևս ունենանք բարվոք վիճակ։ Ցավոք, պատվաստումային գործընթացն աշխարհում չի ընթանում այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմը և վարակին հնարավորություն չտալ անընդհատ մուտացվելու», - ասել է նա։ Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինը 6 ամսով կերկարաձգվի։ Կարանտինի մասին նախագիծը շրջանառվել է, այն կառավարությունում է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |