Սահմանադրագետ․ Եթե ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները, դատավորների հանդեպ քրհետապնդում պետք է սկսվի

Սահմանադրագետ․ Եթե ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները, դատավորների հանդեպ քրհետապնդում պետք է սկսվի

PanARMENIAN.Net - Սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը Սահմանադրական դատարանի առաջ հայտարարել է, որ գործող իշխանությունը կատարել է իր հիմնական հանձնառությունը և երկրորդ անգամ կազմակերպել ազատ ընտրություններ, և, եթե ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները, դատավորների հանդեպ քրհետապնդում պետք է սկսվի։

ՍԴ-ն միասնական վարույթում քննարկում է ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները։

Արտաշես Խալաթյանի խոսքով՝ նախկինում Սահմանադրական դատարանն ունեցել է ոչ միանշանակ հետագիծ և ամենաքաղաքականացված ինստիտուտներից է եղել, որը «լեգիտիմացրել է բռնապետական ռեժիմի իրականացրած նախկին ընտրությունների արդյունքները», գրում է «Առավոտը»։

«ՍԴ դատավորները պետք է սթափվեն ու թոթափեն նախորդ քաղաքական իշխանությունների հետ ունեցած կոռուպցիոն կապերը։ Նրանք այսօր իրենց հորջորջել են ընդդիմություն և մարտահրավեր են նետել ՀՀ ժողովրդավարությանը։ ՍԴ-ն ժողովրդի կողքին կանգնելու պարագայում նրանց դիմումները պետք է մերժի։ Միայն այդ պարագայում ՍԴ-ն կարող է հույս ունենալ, որ անգամ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով խայտառակ որոշումից հետո ժողովուրդը կների իրեն։ Իսկ եթե ՍԴ-ն կասկածի տակ դնի ընտրությունները, ապա խաչ կքաշի իր՝ որպես պետական ինստիտուտի ճակատագրի վրա, դատավորներն էլ խաչ կքաշեն իրենց մասնագիտական գործունեության վրա»,-ասել է նա։

Խալաթյանի խոսքով՝ եթե ՍԴ-ի որոշմամբ անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները կամ որեւէ կերպ վերանայվեն, ապա դա հիմք կհանդիսանա՝ որոշմանը կողմ քվեարկած ՍԴ դատավորների հանդեպ քրեական հետապնդում հարուցելու համար՝ ակնհայտ անարդար դատական ակտի կայացման, որն առաջացրել է ծանր հետևանքներ և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ դրանք անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմումը Սահմանադրական դատարանում գրանցվել են հուլիսի 2-ին։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները Սահմանադրական դատարանը միավորել է:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---