Հայ պատանիները 3 բրոնզ են նվաճել բռնցքամարտի ԵԱ-ում

Հայ պատանիները 3 բրոնզ են նվաճել բռնցքամարտի ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունից Աշիկ Գրիգորյանի գլխավորած Հայաստանի պատանեկան հավաքականը կվերադառնա 3 բրոնզե մեդալով:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, 48 կգ քաշային «Սևան մարզական միության» սան Սամվել Գրիգորյանը և 75 կգ քաշային՝ Վլ․Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Համլետ Ադամյանը, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---