Վրաստանում չեն բացառում երեխաներին Covid-19-ի դեմ զանգվածային պատվաստման ծրագրում ներառելը

Վրաստանում չեն բացառում երեխաներին Covid-19-ի դեմ զանգվածային պատվաստման ծրագրում ներառելը

PanARMENIAN.Net - Վրաստանում չեն բացառում, որ երեխաները կարող են ներառվել Covid-19-ի դեմ զանգվածային պատվաստման ծրագրում։ Հարցը կքննարկի Վրաստանի առողջապահության նախարարությունում ստեղծվելիք հատուկ հանձնաժողովը։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։

«Ինչ վերաբերում է երեխաների պատվաստումներին, մենք կհետևենք միջազգային մոտեցմանը և առաջիկայում կհավաքվի հանձնաժողով, որը որոշում կկայացնի»,-ասել է Տիկարաձեն, գրում է Apsny.ge-ն։

Հունիսի վերջում ԱՀԿ-ն պատվաստումների վերաբերյալ հանձնարարականներում ավելացրել է երեխաներին վերաբերող կետը։ ԱՀԿ փորձագետների խումբը եկել է եզրակացության, որ Pfizer-ի և BioNTech-ի մշակած պատվաստանյութերը կարելի է կիրռաել 12 տարեկանից։ Ներկայումս այդ պատվաստանյութը կիրառվում է 12 և ավելի բարձր տարիքի դեռահասների պատվաստման համար բազմաթիվ արևմտյան երկրներում, այդ թվում՝ Կանադայում և ԱՄՆ-ում։

Վրաստանում դեռահասների հնարավոր պատվաստման մասին սկսեցին խոսել վարակների նոր դեպքերի աճի ֆոնին։ Վրացի մասնագետները նշում են, որ երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելանում են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---